AM
10 February 2003 - 18:26 AMT

ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ռումինիայում ընթանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Փետրվարի 7-ին` Բուխարեստի հայտնի սրահներից մեկում կայացել է կոմպոզիտորի ստեղծագործությունների համերգ, որին ներկա են գտնվել նաեւ Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն, երկրի ղեկավարության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ եւ դիվանագետներ: Արամ Խաչատուրյանը հայտնի է Ռումինիայում ոչ միայն իր մեծարժեք ստեղծագործությունների շնորհիվ: Նրան աշակերտել են ռումինացի մի շարք հայտնի երաժշտական գործիչներ: Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն իր ելույթում բարձր է գնահատել մեծ կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը եւ նրա կապերը ռումինական երաժշտական արվեստի ներկայացուցիչների հետ: