AM
28 Փետրվար 2013 - 07:16 AMT

«Հովեր»-ը և ՀՊՖՆ-ն ներկայացնում են «Գեղջկական ասպետություն» օպերայի համերգային կատարումը

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան) ներկայացնում են Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի համերգային կատարումը: Համերգը տեղի կունենա մարտի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:

Նվագախմբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգը նվիրվում է Պ.Մասկանիի 150-ամյա հոբելյանին:

Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» այսօր ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկն է: «Գեղջկական ասպետություն» օպերան Հռոմի օպերային թատրոնում առաջին բեմադրությունից հետո որ միայն ճանաչվեց, այլ նաև մեծ հռչակ բերեց հեղինակին: