ԵԱՀԿ ղեկավարությունը մտահոգված է հայկական անկախ «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստի առնչությամբ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ջովաննի Քեսլերը: Նրա խոսքերով, այդ առնչությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ընդ որում Քեսլերը հրաժարվել է հաղորդել, թե ինչ միջոցների մասին է խոսքը` բացատրելով նրանով, որ դա իր իրավասություններից դուրս է: Հիշեցնենք, որ «Ա1+» հեռուստաընկերությունը ՀՀ Հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի կողմից զրկվել է արտոնագրից 2002 թվականի ապրիլից: