Աժ արտահերթ նիստ հրավիրելու հարցը դեռևս հստակեցված չէ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Բանակցությունները շարունակվում են, և մինչև դրանք չավարտվեն, որևէ հրապարակային հայտարարություն անելը կարող է խոչընդոտել բանակցությունների ընթացքին»,- նկատեց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավարընշեց, որ ԱԺ նախագահի մոտ ընթացող խորհրդակցություններին խորհրդարանը ցրելու հարց չի քննարկվում. «Քննարկվում է երկրում առկա խնդիրները համատեղ լուծելու քաղաքական օրակարգի ձևավորման հարցը»:
Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն անձամբ կողմ չէ այս հարցի շուրջ նման քննարկումներին, բայց քանի որ, ըստ նրա, մարդիկ հուզված են, միտինգներ են անում, ուզում են երկխոսել, իրենք միշտ պատրաստ են համագործակցության:






