Մարտի 1-3-ը «Նկարիչների միությունում» կանցկացվի Թեյախմության արարողություն, որի ընթացքում կցուցադվի Իկեբանական արվեստը և կանցկացվի Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց: Սա Հայաստանում անցկացվող Թեյախմության 4-րդ արարողությունն է, որը նախաձեռնել են Ճապոնիայի դեսպանատունը Հայ-Ճապոնական «Հիկար» գիտակրթամշակությաին կենտրոնի հետ համատեղ:
Կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարպետության դասերը կանցկացնի Ճապոնիայի Իկեբանական արվեստի «Իկենոբու» դպրոցի մասնագետը: «Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել միջոցառումներին: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են: Այժմ մասնակիցների թիվը լրացել է, բայց մնացած ցանկացողները կարող են ներկա գտնվել դասերին որպես դիտորդ»,-ասաց նա:
Թեյախմությունը կմեկնարկի այսօր: Բացման արարողությունը տեղի է կունենա Նկարիչների միության շենքի 1-ին հարկում ժամը 18:30-ին: Իկեբանան ծաղկեփունջ կազմելու արվեստ է, որի հայրենիքը համարվում է Ճապոնիան: Այն սկզբնավորվել է 15-րդ դարում, որպես թեյի ծիսակատարություն: Իսկ Սումի-է-ն գեղանկարչության տեսակ է, որն արվում է ջրով և տուշով: Ճապոնիայում այս արվեստը ծագել է 13-րդ դարի կեսին:






