AM
2 March 2013 - 13:10 AMT

Այսօր հայտնի կդառնա՝ ինչ երգ է կատարելու Գոռ Սուջյանը «Եվրատեսիլում»

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր՝ ժամը 21.30 -ին, կկայանա Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի երգի ընտրությունը:

Հայաստանի ներկայացուցչին ներքին ընտրությամբ որոշել է Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմո քաղաքում: Երգը, որը Գոռ Սուջյանը կկատարաի մրցույթին, կընտրվի sms-քվեարկությամբ: