AM
4 Մարտ 2013 - 06:28 AMT

Ր.Հովհաննիսյանը «Սարդարապատի» անդամների հետ քննարկել է շարժման հաղթանակին միտված քայլերը

Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ հանդիպել են ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Կողմերը քննարկել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի և Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվել են ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը և մտահոգությունները: