AM
5 Մարտ 2013 - 06:56 AMT

Մինչ օրս Առողջապահության նախարարությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող

Սիրիայից Հայաստան տեղափոխվածների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարԴերենիկ Դումանյանը, ինչպես յուրաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունել է սիրիահայ բժիշկներին։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարությունից, մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի:

Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում: