AM
8 February 2003 - 14:29 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Մոսկվայում բացվել է «Գալերեյա Ա» հայկական արվեստի կենտրոն: Ազգային արվեստի խոշորագույն վարպետների` Մարտիրոս Սարյանի, Մինասի, Գարզուի կտավների կողքին ցուցադրված են նաեւ միջին եւ երիտասարդ սերնդի նկարիչների աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պատկերասրահի հիմնադիրը «Յունիստրոյ» ֆիրմայի գլխավոր տնօրեն Սամվել Ղազարյանն է: Հենց նա է ժամանակին կառուցել ներկայումս Երեւանում ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկը` Սերգեյ Փարաջանովի թանգարանը: