Մարտի 21-23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի կունենա Եվրոպայի հայկական մամուլի առաջին համաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, համաժողովի նպատակը Եվրոպայի տարբեր երկրներում հրապարակվող մամուլի տարբեր ներկայացուցիչներին միավորելն եւ նրանց միջեւ հաղորդակցման ուղիների ստեղծումն է: Կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են Եվրոպայի հայկական մամուլի լեզվին, մշակույթին, ազգային ավանդույթների պահպանմանը, ինչպես նաեւ եվրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ համագործակցության զարգացման ուղիներին: Համաժողովի առաջին օրը տեղի կունենա Եվրոպայի հայկական մամուլին նվիրված ցուցահանդեսի բացում: