AM
7 Մարտ 2013 - 13:58 AMT

Կլարնետահար Էրիկ Միրզոյանը ելույթ կունենա Երևանում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով երևանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը:

Մարտի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում նվագախումբը և պատանի մենակատարը հանդես կգան Սերգեյ Տանեևի Կանցոնա կլարնետի և լարային նվագախմբի համար ստեղծագործության համատեղ կատարմամբ: Ծրագրում կներառվեն նաև Յ.Ս. Բախի, Ջ. Տեր-Թադևոսյանի, Ղ. Սարյանի, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները: