AM
9 Մարտ 2013 - 07:20 AMT

Մամուլի ազատություն օրը Երևանում այդ օրվան նվիրված ֆոտոցուցահանդես կբացվի

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը: Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։

Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև 2013թ. ապրիլի 19–ը՝ ժամը 16:00-ը ներառյալ: