Երևանում, մարտի 11-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ կիրականացնեն 2012-ի հոկտեմբերին տեղի ունեցած 5-րդ Համահայկական նկարչական մրցույթի և 3-րդ Դիմակահանդես-շքերթի` ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Հիշեցնենք, որ 5-րդ Համահայկական նկարչական մրցույթին մասնակցել են հազարավոր երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից ինչպես նաև սփյուռքից, որոնցից 12 լավագույն աշխատանքների հեղինակներին` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կշնորհվեն մրցանակներ՝ հեծանիվ, ֆոտոխցիկ, տեսախցիկ: 2012թ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած դիմակահանդես-շքերթին մասնակցել են երեք տասնյակից ավելի դպրոցներ` Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Կհայտարարվեն նաև ‹‹Երեխաները հանուն բնության›› հրապարակումների լրագրողական մրցույթի հաղթողների անունները: Մրցանակաբաշխության ընթացքում կցուցադրվի 5-րդ համահայկական նկարչական մրցույթի մասին պատմող ֆիլմը:






