AM
9 Մարտ 2013 - 14:16 AMT

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ հինգշաբթի կառավարությունը հավանության արժանացրեց «Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: