ՀՀ սահմանադրական դատարանը այսօր քննում է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդիրաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործը, որոնցով վիճարկվում է նախագահի ընտրությունների արդյունքները:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են նրա շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը և շտաբի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը:
Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը:
Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին, Արմեն Սմբատյանին և Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից:
Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:






