AM
11 Մարտ 2013 - 07:20 AMT

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում ցուցակների առաջադրումը

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակների առաջադրումը: Վերջնաժամկետը մարտի 21-ի ժամը 18:00-ն է: Այս ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական կարգով: Ընտրություններում հաղթած կուսակցությունը նշանակում է քաղաքապետին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: ՀՀԿ ցուցակը կգլխավոր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կգլխավորի ԲՀԿ ցուցակը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ՕԵԿ ցուցակը: Ընդդիմադիր ուժերը հնարավոր է՝ հանդես գան միասնական ցուցակով, այս մասին հայտարարել են ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ ներկայացուցիչները: Այս պահին հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: