«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է «Հայոց Ցեղասպանության 100-ամյակը» թեմայով 2 նամականիշի և 1 նամականիշով գեղաթերթիկի նախագծման մրցույթ:
Մրցույթի աշխատանքների գնահատումը և հաղթողի ընտրությունը կատարվելու է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից` նախարարին կից գործող Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի եզրակացության հիման վրա:
Մասնակիցները մրցույթի անցկացման կարգին կարող են ծանոթանալ այցելելով «ՀայՓոստ» ՓԲԸ ինտերնետային կայք: Աշխատանքները պետք է ներկայացնեն «ՀայՓոստ» ՓԲԸ գլխամասային գրասենյակ:






