2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 247 հաղորդում, որոնցից 187 հաղորդում` ԶԼՄ-ներում զետեղված հրապարակումներից, 5-ը` ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով:
ՀՀ գխխավոր դատախազությունից հայտնում են, որ ստացված 247 հաղորդումներից 13-ին տրվել է պարզաբանում, 13-ով որոշում է կայացվել` քրեական գործ հարուցելու մասին, 218-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 3 հաղորդում քննարկման փուլում է:






