AM
11 Մարտ 2013 - 09:42 AMT

«Առաքելություն» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց`մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին:

Նիստի ընթացքում այնուհետ քննարկվեցին նաև ավագանու ցուցակի ձևավորման սկզբուքները, առաջիկա ընտրական գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ասվում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: