Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը եւ Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել զորքերի շփման գծում այսօր նախատեսված` ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկմանը: Դրա հետ մեկտեղ, կողմերն ընդգծել են հակամարտող կողմերի կրակի դադարեցման ռեժիմի պայմանների հետագա պահպանման կարեւորությունը: