AM
8 October 2005 - 08:24 AMT

Երեւանում սկսվում են քաղաքի 2787-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները

Հայաստանի մայրաքաղաքում այսօր սկսվում են Երեւանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումները` նվիրված քաղաքի հիմնադրման 2787-ամյակին: Միջոցառումների հանդիսավոր բացումը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնում, իսկ նույն օրվա երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ եւ հրավառություն: Մայրաքաղաքի բոլոր բժշկական հաստատություններում կանցկացվի Բաց դռների օր, որի ընթացքում հիվանդները կստանան անվճար բժշկական խորհրդատվություններ, հումանիտար դեղեր, իսկ անհրաժեշտության դեպքում, կուղարկվեն ստացիոնար բուժման: Կիրակի օրը Երեւանի զբոսայգիներում եւ պուրակներում տեղի կունենան տոնական համերգներ մանկական ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությամբ, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա հայկական էստրադայի աստղերի համերգը: Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը առաջին անգամ նշվել է 1968թ., երբ լրացավ քաղաքի 2750 տարին: Մինչեւ 1988 թվականը տոնը նշվել է ամեն տարի, սակայն Հայաստանի անկախության հռչակունից հետո ավանդույթը վերականգնվել է միայն 1998 թվականին: