AM
12 Մարտ 2013 - 08:44 AMT

Արմեն Աշոտյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու հարցով նախագահին չի դիմել

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այօր իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է մամուլում տարածվող տեղեկությունն այն մասին, թե նա նշանակվելու է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:

«Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ :

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել», – գրել է նախարարը: