AM
12 Մարտ 2013 - 08:55 AMT

Փաստաբան. Վարդան Սեդրակյանը առողջական խնդիրներ չունի

Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև՝ այն նորմալ է և նա առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հավաստմամբ, Վարդան Սեդրակյանը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ հրավիրել այն բժշկին, որին նպատակահարմար է գտնում՝ հետազոտվելու և խորհրդատվություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելացնենք, որ լուրեր էին տարածվել, թե Վարդան Սեդրակյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացել է: