AM
12 Մարտ 2013 - 10:06 AMT

Կարեն Մեժլումյանը մեծ շնորհակալություն է հայտնելու Տիգրան Մուկուչյանին

Սահմանադրական դատարանում Րաֆֆի Հովհաննիսանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննության ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանի ընթացքում փաստ առ փաստ և կետ առ կետ անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումին:

ՍԴ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեծ շնորհակալություն է հայտնելու Տիգրան Մուկուչյանին: «Այն, որ ինքը փաստ-փաստ անդրադառնում է մեր նշածներին, նշանակում է, որ ինքն էլ է ընդունում, որ ՍԴ-ն միայն իրավունքի դատարան չէ, փաստի դատարան է, և այդ փաստերին պետք է անդրադառնալ: Սա շատ կարևոր է, ես դրան հղում եմ կատարելու»,- ասաց Կարեն Մեժլումյանը: Նա նշեց, որ Տիգրան Մուկուչյանի ելույթում կային կետեր, որոնք իրենց դիմումին առհասարակ չէին վերաբերում, իրենք նման փաստեր չեն նշել: