AM
7 February 2003 - 15:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՄԵԿՆԵԼ Է ԿԻՍԼՈՎՈԴՍԿ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը մեկնել է Կիսլովոդսկ` մասնակցելու «կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 7-8-ը: Հանդիպմանը, բացի նրանից, կմասնակցեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, չորս երկրների խորհրդարանների ղեկավարները կքննարկեն տարածաշրջանային հարցեր: