Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը ՍԴ-ն մերժեց, քանի որ ներկայացված փաստերն ու երրորդ կողմի ներկայացրած բացատրությունները, ըստ դատարանի, բավարար էին ՍԴ-ին իրավական դիրքորոշում կազմելու համար:
Սահմանադրական դատարանը մերժեց դիմող կողմերի մյուս բոլոր միջնորդությունները՝ Նունե Հովհաննիսյանին և Ստեփան Սաֆարյանին որպես վկա հրավիրելու, 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկներով պարկերը ՍԴ բերելու և բացելու, փորձագետներին դատարան հրավիրելու, ընտրացուցակների հրապարակման, ԱԱԾ-ից երկրից մեկնածների ցուցակի պահանջելու և այլնի մասին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ժամանակը շատ սուղ է և մինչև վաղը երեկո պետք է կարողնան ուսումնասիրել բոլոր բերված նյութերն ու որոշում կայացնեն:






