AM
14 Մարտ 2013 - 09:00 AMT

Christie’s-ն աճուրդի կհանի շուրջ 20 մլն դոլար արժողությամբ ադամանդը

Christie's աճուրդի տունը մարտի 15-ին Ժնևում աճուրդի կհանի շուրջ 20 մլն դոլար արժողությամբ ադամանդը, որի քաշը 101,73 կարատ է: Այդ մասին ասվում է աճուրդի տան հաղորդագրության մեջ: Գնահատման գինը կազմում է մոտ 20 մլն դոլար:

Աճուրդի տանը պարզաբանել են, որ դա տանձանման մշակման ամենախոշոր ադամանդն է, որ երբևէ դրվել է սակարկության, հայտնում է ՌԲԿ-ն: