1066 երևանցիների 60 տոկոսը քաղաքապետ է տեսնում Տարոն Մարգարյանին: Սա Gallup International Association հայաստանյան գրասենյակի անցկացրած «Երևանցիները Երևանի մասին» հարցման տվյալն է, որը այսօր լրագրողներին ներկայացրեց գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ըստ հարցումների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքապետ է տեսնում հարցվածների 17 %-ը, նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին` 3 %-ը, իսկ Արմեն Ռուստամյանին, Արմեն Մարտիրոսյանին, Գուրգեն Արսենյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` 1-ական %:
«Հարցվածների 6 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին, 4 %-ը ոչ մեկին չի տեսնում քաղաքապետի պաշտոնում, իսկ 5 %-ը այլ քաղաքապետ է ուզում»,- ասաց Արամ Նավասարդյանը:
Ավելացնենք, որ հարցումն անցկացվել է մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում:






