AM
14 Մարտ 2013 - 14:32 AMT

ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումները

Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ նախագահի ընտրությունների արդյեւնքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումները: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը դատարան չէր ներկայացել:

Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվեցին միայն 17/5 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունը մերկնարկել էր մարտի 11-ին և ավարտվել երեկ: