Երեւանի Էրեբունու համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը: Հիշեցնենք, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մոտ, թաղապետը վիրավորվել է իր մեքենայի մոտ պայթյունի հետեւանքով: Սեդրակյանին շտապ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն ցնցակաթվածային վիճակում: Ինչպես տեղեկացրել է Ռոստոմյանը, թաղապետի մոտ հայտնաբերվել են մի քանի կոտրվածք եւ օտար մարմիններ փափուկ հյուսվածքներում: Ներկայումս նրան վիրահատում են: