AM
6 February 2003 - 18:01 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՖՅՈԴՈՐՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎԻՆ» ՄԵԴԱԼԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ հանձնվել է Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան մրցանակ «Միջազգային գործունեություն» նոմինացիայում եւ «Լուսավորության ջատագովին. ի հիշատակ Ա.Ս.Պուշկինի ծննդյան 200-ամյակի» մեդալը: Ինչպես նշվել է հանձնման արարողության ժամանակ, Հայաստանի ղեկավարը այդ պարգեւներին է արժանացել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության, տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութա-պատմական կապերի ամրապնդման համար: Պարգեւները հանձնելու նպատակով Երեւան են ժամանել Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան առաջավոր բժշկական տեխնոլոգիաների զարգացման աջակցության հիմնադրամի նախագահ Իրեն Ֆյոդորովան, ՌԴ ԱԱ ակադեմիկոս, Կուրչատովի ինստիտուտի տնօրեն Եվգենի Վելիխովը, Ռուսաստանի ինքնավարության կուսակցության առաջնորդ Լեւոն Չախմախչյանը, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը, տիեզերագնաց-օդաչու Մուսա Մանարովը, գիտության եւ մշակույթի նշանավոր այլ գործիչներ: