AM
16 March 2013 - 09:33 AMT

«Ջոբս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով

Կենսագրական «Ջոբս» ֆիլմի համաշխարհային պրեմիերան հետաձգվել է անորոշ ժամանակով: Ֆիլմը պատմում է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի ու կարիերայի մասին: Հետաձգման մասին լուրն այսօր հաստատել է Open Road Films ընկերությունը:

Ֆիլմը պետք է էկրան բարձրանար ապրիլի 19-ին: Իրավիճակը կապված է ֆիլմի ստեղծողների մարքեթինգային ծրագրերի հետ: