AM
18 Մարտ 2013 - 07:16 AMT

«Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրվելու է Վահրամ Փափազյանի 250-ամյակին

Մարտի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրվելու է հայ անվանի դերասան Վահրամ Փափազյանի 250-ամյակին:

Նախատեսված է բանախոսություն, բանախոս` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյան և տեսանյութի դիտում` Վահրամ Փափազյանի հայտնի մենախոսությունների և ելույթների եզակի ձայնագրություններով:

Միջոցառման մուտքն անվճար է, ըստ նախնական գրանցման:

«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին: