AM
18 Մարտ 2013 - 07:41 AMT

«Ջուղա» ֆիլմին «Ազգային կինո» մրցանակ է շնորհվել

«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի «Ջուղա» ֆիլմին՝ պատմական Հայաստանի հին և հռչակավոր այդ քաղաքի պատմությունն ու աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի ինքնավար հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից մատչելիորեն ներկայացնելու և միջազգային հանրությանը սթափության կոչ անելու համար:

Այս մասին տեղեկացնում է «Հայկական կինոյի զարթոնք կինոկենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Ահարոնյանը: