Հայ հեղափոխական դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Ցուցակը կգլխավորի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նա տեղեկացրեց, որ ամբողջական ցուցակը կհարպարակեն վերջնական տեսքի բերելուց հետո: Մարտի 21-ին ցուցակը կներկայացնեն ԿԸՀ:






