AM
19 Մարտ 2013 - 06:22 AMT

Դասադուլավորները պատրաստվում են «Բացօթյա համալսարան» հիմնել

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց շարունակվում է նստացույց-ստորագրահավաքը` ԵՊՀ ռեկտորի օգնական` Գևորգ Մելքոնյանի հեռացման պահանջով: Այն շարունակվելու է մինչը ժամը 15:00-ն:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի աջակից ուսանողները փետրվարի 25-ից դասադուլ են անում, որը հետո վերածվեց նստացույցի: Նրանք պահանջում են գործող նախագահի ինքնաբացարկը: Երիտասարդները պատրաստվում են հիմնել «Բացօթյա համալասարան», որի գործունեությունը և շարժման հետագա անելիքները կներկայացնեն վաղը: