AM
6 February 2003 - 17:59 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՕԳՏԻՆ

Ես իսկապես ցանկանում եմ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունը միասնական թեկնածու առաջադրի` այդ դեպքում պայքարն ինձ համար ավելի հետաքրքիր կդառնա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի դպրոցների ուսուցիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ընդդիմադիր միասնական թեկնածուի առաջադրման դեպքում կստեղծվի որոշակի մթնոլորտ, որը կօգնի հասկանալ` ու՞մ հետ բանավեճ վարել եւ լուրջ հարցեր քննարկել: Ռ.Քոչարյանը ենթադրել է, որ միասնական թեկնածու առաջադրելու հարցում ընդդիմության դժվարությունները որոշ չափով պայմանավորված են երկրում առաջիկա խորհրդարանական ընտրություններով: Ինչպես նշել է նախագահը, այդ ընտրություններում միասնական թեկնածուի կուսակցությունը կարող է որոշակի առավելություն ստանալ այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ: