Գարնանը Երեւանում տեղի կունենա ներկայացուցչական հայ-ռուսական խորհրդաժողով, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ներգրավման հարցերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով, խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցի ռուս գործարարների մի մեծ խումբ, որոնք իրենց հայ գործընկերների հետ կքննարկեն մի շարք ներդրումային նախագծեր: Համապատասխան որոշում ընդունվել է Երեւանում իր աշխատանքն ավարտած տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի շրջանակներում: Նախարարի խոսքերով, մոտ ժամանակներս կձեւավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստանի տնտեսություն ներդրումների ներգրավման հարցերով: