Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Արուս Աճեմյանի հետ համատեղ համերգ կունենա:
Համերգը տեղի կունենա մարտի 27-ին: Լսարանին է ներկայացնելու բոլորովին նոր, դեռևս չկատարված ստեղծագործություն` Էդուարդ Հայրապետյանի Լարային սիմֆոնիան: Վերջինս գրվել է 2013 թվականին հատուկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համար և նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:
Երեկոյի 2-րդ բաժնում կհնչի Սերգեյ Ռախմանինովի Թիվ 2 դաշնամուրի կոնցերտը: Որպես մենակատար հանդես կգա բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Արուս Աճեմյանը:






