AM
21 Մարտ 2013 - 06:49 AMT

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է: 1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշվեց մարտի 21-ին նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր:

Առաջին անգամ այն նշվել է Փարիզում:ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ օրվա որոշման մեջ ասված է. «Պոեզիան կարող է պատասխան տալ մարդու հոգևոր հարցերին: Բայց դրա համար հարկավոր է ավելի լայն մասսաների ուշադրությունը»:

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականին:Արդեն 3 տարի է՝ այս օրը բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: