Հայաստանի կառավարությունը 1 միլիոն 600 հազար դրամ է հատկացրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանի վրա հարձակման գործով դատավարության անցկացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով: ՀՀ կառավարության աշխատակազմի հաղորդագրության համաձայյն, միջոցները կտրամադրվեն պահուստային ֆոնդից: Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել են երկրի խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակները եւ պատգամավորներ: