Հայաստանն ընդգրկվել է թռչնային գրիպի տարածման ռիսկային գոտում: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական ծրագրից (FAO) ստացված նամակում: Հարուցիչի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանին կտրամադրվի տեխնիկական օգնություն: Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանի խոսքերով, նախարարությունը արդեն սկսել է ձեռնարկել համաճարակի կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ: Սպառնալիքի հիմնական աղբյուրը Հայաստանի հարեւան Թուրքիան է, որտեղ արդեն հայտնաբերվել է թռչնային գրիպի հարուցիչը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: