Ապրիլի 1-ին Երևանի Yans երաժշտական ակումբում կկայանա մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսը:
Նախագիծը, ունենալով ֆրանչայզինգի հնարավորություն, այսուհետ կիրականացվի նաև Հայաստանում Jazz Parking Yerevan անունով:
Համերգը կվարեն ռուսաստանյան Jazz Parking-ի հաղորդավարներ Արման Մարգարյանն ու Անժելիկա Ալֆերովա Հարությունյանը, ով նաև այս նախագծի հեղինակն ու երաժշտական պրոդյուսերն է:






