AM
21 Մարտ 2013 - 09:27 AMT

Զեկույց. Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսությունն աշխուժացել է

Հայաստանը շարունակում է ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն վարել և կառուցվածքային բարեփոխումների ձգտել, կարծում է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) իրականացման վերաբերյալ Հայաստանի 2012թ.-ի Առաջընթացի զեկույցը: Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում Հայաստան-Եվրոպական միություն քաղաքական երկխոսության աշխուժացում է նկատվել, զգալի առաջընթաց է գրանցվել Ասոցացման համաձայնագրի ու Խորը համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններում: Ըստ զեկույցի`ջանքեր են ձեռնարկվել աղքատության նվազեցման և սոցիալական հավասարության ասպարեզներում:

Տրայան Հրիսթեան նաև ներկայացրեց Հայաստանից ակնկալվող քայլերը. «Լիովին հետաքննել 2008թ-ի մարտի նախագահական ընտրություններից հետո բախումների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքները, ոստիկանությունում ազատազրկման ընթացքում դաժան վերաբերմունքի ու արդար դատավարության խախտումների վերաբերյալ բողոքները: Վերջնական տեսքի բերել «Խղճի ազատության և կրոնի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, խորացնել պետական կառավարման բարեփոխումների իրագործումը»: