AM
21 Մարտ 2013 - 11:48 AMT

Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Վահագն Խաչատուրյանը

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ևս Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: ՀԱԿ ցուցակը գլխավորում է տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը, նրան հաջորդում են Զոյա Թադևոսյանն ու Արման Մուսինյանը: Ցուցակում ընդգրկված են նաև Վլադիմիր Կարապետյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Հավելենք, որ ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկում էապրիլի 7-ին: Ընտրությունները տեղի կունենա մայիսի 5-ին: