Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը մարտի 22-23-ը Երևանում կազմակերպում է «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին կմասնակցեն համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ, ցեղասպանագետներ՝ պրոֆեսոր Իսրայել Չարնին, Յաիր Աուրոնն Իսրայելից, California Currier-ի խմբագիր Հարութ Սասունյանը, դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանը Կալիֆորնիայի համալսարանից, Վահագն Տատրյանը Նյու Յորքից, գիտնակններ եվրոպական երկրներից, ինչպես նաև մասնագետներ Հայաստանից:






