AM
21 Մարտ 2013 - 14:38 AMT

Երևանի քաղաքային իշխանության համար կպայքարեն վեց կուսակցություն և մեկ դաշինք

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև մարտի 31-ը:

Ավելացնենք, որ համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև մարտի 21-ը` ժամը 18.00-ն: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ից, ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: