AM
22 Մարտ 2013 - 11:27 AMT

Դանակով զինված քաղաքացին փորձել է մտնել Ազգային ժողով

Դանակով զինված անհայտ քաղաքացին փորձ է արել մուտք գործել Ազգային ժողովի ընդունարան: Այս մասին հայտնում է «Հրապարակը»: Նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանների կողմից հրազեն է գործածվել: Հնչել է երկու կրակոց: Դանակով զինված անձը փորձել է դիմել փախուստի, սակայն ոստիկաններից մեկը հասցրել է նրան վիրավորել: ԱԺ մուտքի մոտ շտապօգնության մեքենա է կայանված և փորձում են վիրավորին հիվանդանոց տեղափոխել: Ոստիկանները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել: ԱԺ լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ կճշտեն տեղեկությունը: