AM
23 Մարտ 2013 - 11:08 AMT

Երևանի ավագանու ընտրություններ. Հավատարմագրված է մեկ ՀԿ` 60 դիտորդով

Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում այս պահին հավատարմագրված է 1 տեղական հասարակական կազմակերպության` «Ընտրական համակարգեր կենտրոն»` 60 դիտորդով: Դիտորդների հավատարմագրումը մեկնարկել է փետրվարի 21-ից: Վերջնաժամկետն ապրիլի 25-ն է: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից: