AM
25 Մարտ 2013 - 11:15 AMT

«Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության շրջանակում բժշկական կենտրոններ է դիմել 470 կին

Մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում բժշկական կենտրոններ է դիմել 470 կին, ընդ որում, 238-ը՝ գինեկոլոգիական խնդիրներով, նրանցից 38-ը ուղեգրվել է վիրահատման: Այս մասին տեղեկարել է ՌշԵրևանիքաղաքապետարանի Առողջապահության վարչության պետը այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցության ժամանակ Արտաքին կապերի վարչության պետը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ կատարած այցի շրջանակում Ստեփանակերտի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը:

Նաև զեկուցվել է, որ երևանյան գործընկերների հետ փորձի փոխանակում իրականացնելու և աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Երևանում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը` քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: